Wednesday, 15 05 2024
Կամրջի՝ հետիոտնի համար նախատեսված հատվածի փլուզման հետևանքով երթևեկությունը դադարեցվել է
Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Փարիզ
Բագրատ հոգևորականը օր օրի կորցնում է ադեկվատությունը. նա նսեմացրել է սրբազանի կարգավիճակը
Լիտվայի պատվիրակության հետ քննարկվել է հարաբերությունների զարգացումը
Ռուսաստանը ճնշման լծակ ստանալով Վրաստանի վրա հույս ունի՝ Հայաստանը կդառնա ավելի «խոսկան»
Սպասվում են տեղումներ
Սրբազանը թող իր տուրը սկսի Կանադայից, որտեղ ֆինանսական սկանդալների մասնակից է եղել
Այսօր վերջին օրն է. «Հրապարակ»
Բագրատ Սրբազանը սեփական խաղն է առաջ տանում. «Հրապարակ»
Քյոխի հարցաքննությունը շարունակվում է. նա երրորդ անգամ դատարան կներկայանա. «Ժողովուրդ»
Խորհրդարանի պաշարում կլինի՞. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԲԴԽ-ն 10-ից ավելի կին դատավորների ծանուցում է ուղարկել. հրաժարականի հետքերով. «Ժողովուրդ»
Վահագն Խաչատուրյանին ԱՄՆ-ում տոտալ բոյկոտել են. «Հրապարակ»
Բագրատ սրբազանը ՀՀ-ում սեփական ոչինչ չունի, անգամ՝ տուն. «Ժողովուրդ»
Ալիեւը դնում է հանցագործության հետքը վերացնելու հարց. Երեւանի խնդիրը
Ավտովթար՝ Երևան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհին․ կա 5 վիրավոր
00:45
«Այն, ինչ քանդեց Պուտինը, Ռուսաստանը պետք է վերականգնի»․ Բլինքեն
Նախկին փոխքաղաքապետից պահանջվում է Երևանում 3 տուն, ավելի քան 330 մլն. դրամ գումար
Գալստանյանին բացահայտ համակրում են Կրեմլի պրոպագանդիստները
«Հաշտարարները» թիրախավորել են սահմանազատման գործընթացը
Փաշինյանի պահած երազանքը. շտապո՞ւմ ենք ԵՄ
Գալստանյանը պատրաստվում է հանդիպել ՔՊ պատգամավորների հետ՝ «չնայած նրանք իրենց լավ չեն պահում»
Վրաստանը մեկուսանում է Արևմուտքից. արտաքին վեկտորի ընտրությունը ձևակերպված է
Ընդդիմադիր չորս քաղաքական ուժերը ձևավորեցին Ժողովրդավարական ուժերի միասնական հարթակ
Կայացել է «Հայաստան» հիմնադրամի նախկին տնօրենի ապօրինի գույքի բռնագանձման գործով քննությունը
Օբյեկտիվություն՝ լրագրողի միակ զենքը
Վրաստանն ընտրում է մեկուսացումը. իրավիճակը ծայրահեղ լարվել է
Մասիսում մահակներով հարվածել են ուղևորներին, վարորդն էլ ատրճանակից կրակոցներ է արձակել
Համաձայնվելով Մինսկի խումբը վերացնելու Ալիևի պահանջին՝ Հայաստանը կկրակի սեփական ոտքին

Դեմ եմ առանց Ցեղասպանության ճանաչման ու հատուցման Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատման․ Հարութ Սասունյան

«Առաջին օրվանից ես դեմ եմ եղել հայ-թուրքական արձանագրություններին: Այդ արձանագրությունները Հայաստանի ու ընդհանրապես հայության շահերին վնասակար փաստաթղթեր են: Վաղուց էր պետք դրանք ետ կանչել, և պետք էր ետ կանչել նաև ստորագրությունները՝ անկախ այն հանգամանքից, թե թուրքերն ինչ են անում»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ Հարութ Սասունյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, թե եթե Թուրքիան վավերացնի հայ-թուրքական արձանագրությունները, Հայաստանը նույնպես դրանք կվավերացնի:

Հիշեցնենք, որ Ս. Սարգսյանը հայ-թուրքական արձանագրությունները ետ է կանչել Ազգային ժողովից, բայց ստորագրությունները ետ չի կանչել: Հ. Սասունյանի խոսքով՝ Հայաստանի իշխանություններն այդ փաստաթղթերից ստորագրությունը ետ չեն կանչում այն պատճառով, որ չեն ցանկանում վատամարդ լինել: «Հավանաբար թողնում են, որ նախ թուրքերն իրենք ետ վերցնեն ստորագրությունները»,- կարծում է Հ. Սասունյանը:

Վերջինս մեզ հետ զրույցում անդրադարձավ նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե «Մոսկվան կարող է նպաստել, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման մասին փաստաթղթերն ուժի մեջ մտնեն»:

«Եթե որևէ երկիր ուզում է ոչ թե աջակցել հայ-թուրքական հարաբերություններին, այլ ընդհանրապես աջակցել, որ հայկական շահերը պաշտպանվեն ու զարգանան, ես դեմ չեմ, որ որևէ մեկը իր բարի կամքով միջնորդ լինի և օգնի, որ մեր շահերն առաջ մղվեն: Իսկ եթե նրանց նպատակներն այն են, որ արձանագրությունները վավերացվեն և հայ-թուրքական հարաբերությունները բարելավվեն, ես կտրականապես դեմ եմ նման աշխատանքին: Ես դեմ եմ, որ առանց Ցեղասպանության ճանաչման ու հատուցման մենք որևէ կերպ բնականոն հարաբերություններ ունենանք Թուրքիայի հետ: Թուրքիան ցեղասպան երկրի հաջորդ կառավարությունն է, չի ընդունում իր մեղքը և դեռ սպառնում է հայերին ամեն օր՝ Ադրբեջանին զենք տալով: Այս հարցը միայն անցյալի պատմությանը չի պատկանում, պատկանում է այսօրվա մեր գոյությանը»,- եզրափակեց Հ. Սասունյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում