Րոպեներ առաջ Սպենդարյանի անվան թիվ 24 դպրոցում` 9/11 ընտրատեղամասում, քվեարկեց ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանը։ Ինչպես հայտնում է eMedia.am-ը, լրագրողներին նա ժպտալով ասել է, որ եթե հնարավորություն լիներ, բոլորին էլ ձայն կտար: «Բոլորն էլ մեկը մյուսից լավ, արժանի թեկնածուներ են», –հեգնանքով ասել է Տեր–Պետրոսյանը, հրաժարվելով կոնկրետացնել, թե ում օգտին է քվեարկել։










































