Այսօր Լվովում մերձդնեստրյան հակամարտության կարգավորման շուրջ «5+2» ձևաչափով բանակցություններում Քիշնևի և Տիրասպոլի պատվիրակությունները կգլխավորեն Մոլդովայի վերաինտերգրման հարցերով փոխվարչապետ Եվգենի Կարպովը և չճանաչված Մերձդնեստրի Հանրապետության արտգործնախարար Նինա Շտանսկին: Այս մասին հայտնում է Interfax-ը:
Ինչպես կայքին հաղորդել են Մոլդովայում ԵԱՀԿ մշտական հանձնաժողովից, բանակցություններում կազմակերպությունը կներկայացնի Քիշնևում առաքելության ղեկավար Ջենիֆեր Բրաշը, Ռուսաստանը՝ բանակցային գործընթացում մշտական ներկայացուցիչ Սերգեյ Գուբարևը, Ուկրաինան՝ Մոլդովայում դեսպան Սերգեյ Պիրոժկովը, որը հանդիսանում է բանակցային գործընթացում Կիևի ներկայացուցիչը, ԵՄ-ն ՝ Քիշնևում ԵՄ պատվիրակության ղեկավար Դիրկ Շուբելը, ԱՄՆ-ն՝ Մոլդովայում դեսպան Թոմաս Մոզերը:
Համաձայն հանդիպման նախնական օրակարգի՝ Լվովում կքննարկվեն սոցիալ-տնտեսական բնույթի հարցեր, տեղաշարժի ազատությունը, ընդհանուր իրավական, մարդասիրական և մարդու իրավունքներին վերաբերող հարցեր, ինչպես նաև համապարփակ կարգավորման հարցը՝ ներառյալ ինստիտուցիոնալ, քաղաքական բնույթի և անվտանգությանը վերաբերող խնդիրներ:
Տիրասպոլը հրաժարվել է բանակցություններում քննարկել հարցեր այսպես կոչված՝ «երրորդ զամբյուղից»: Այդ հարցերը վերաբերում են չճանաչված հանրապետության դատա-իրավական կարգավիճակին:











































