Բելառուսցի թենիսիստուհի Վիկտորիա Ազարենկան խոսել է ամերիկուհի թենիսիստ Սերենա Ուիլյամսի մասին:
«Սերենա Ուիլյամսը փոխեց կանանց թենիսը՝ այն հասցնելով նոր մակարդակի: Նա իսկական լեգենդ է: Առաջին ռակետ դառնալ 31 տարեկան հասակում ուղղակի աներևակայելի է: Ես իրոք չգիտեմ՝ ինչի կարող եմ հասնել 31 տարեկանում»,- WTA պաշտոնական կայքը փոխանցում է Ազարենկայի խոսքերը:









































