«Ամուր ընկույզ» Բրյուս Ուիլիսը միայն արտաքինից է այդպես հզոր, կյանքում նա հանգիստ տղամարդ է, և նրան կանայք են ղեկավարում։
Բրյուսը խոստովանել է, որ լսում է իր աղջիկներին, որոնք իր և Դեմի Մուրի ընդհանուր երեխաներն են։ Նրանք արդեն մեծ են և ճիշտ բաներ են ասում, որոնց մասին Բրյուսը չէր էլ մտածում: Սակայն դա չարյաց փոքրագույնն է, տանը ևս նրան կինն է ղեկավարում:
Ըստ Բրյուսի` կինն, ով իրենից 20 տարով փոքր է, ամեն բան անում է տանը ղեկավար լինելու համար, սակայն դերասանը չի ցանկանում կնոջը հակադրվել և ամեն հարցում լսում է սիրելի Էմմիին: Նրա կարծիքով՝ միայն առաջին հայացքից է թվում, թե կինը խստություն է ցուցաբերում՝ իրեն արգելելով բարեր գնալ, իրականում նրան մտահոգում է սիրելի ամուսնու առողջությունը: Չէ՞ որ նա շուտով 58 տարեկան կդառնա։









































