Skyscanner-ի պատվերի՝ անանուն հարցման են ենթարկվել գրեթե հազար բորտուղեկցորդուհիներ և ուղեկցորդներ, որպեսզի պարզեն, թե որ ազգության զբոսաշրջիկներն են ավելի մեծ սեռական անբավարարվածության նշաններ ցույց տալիս:
Ամենահաճախ բարձրության վրա սեքս-փորձարկումների և օրգիաների մասնակցում են Մեծ Բրիտանիայի քաղաքացիները: Սեռական հարաբերությունների թվով երկրորդ հորիզոնականում Ավստրալիայի զբոսաշրջիկներն են: Պատվավոր երրորդ հորիզոնականում հայտնվել են Գերմանիայի բնակիչները: Այնուհետև գալիս են ֆրանսիացիները և բրազիլիացիները:
Ինչպես պարզ է դարձել ուկրաինացիները ևս թռիչքի ժամանակ սեքս են սիրում: Նախկին ԽՍՀՄ երկրների (Ռուսաստան, ՈՒկրաինա, Ղազախստան, Բելառուս) բնակիչները հայտնվել են վեցերորդ հորիզոնականում:








































