Իտալիայի առաջնության 25-րդ տուրի շրջանակներում կայացան մի քանի հանդիպումներ: Դրանցում գրանցվեցին հետևյալ արդյունքները:
«Նապոլի»-ն չկարողացավ օգտվել «Յուվենթուս»-ի սայթաքումից ու միավորներ կորցրեց շատ կարևոր խաղում:
«Նապոլի» – «Սամպդորիա»՝ 0:0
«Տորինո»-ն սեփական հարկի տակ կարողացավ դժվարին հաղթանակ տանել «Ատալանտա»-ի նկատմամբ՝ հաղթական գոլը խփելով միայն 87-րդ րոպեին:
«Տորինո» – «Ատալանտա»՝ 2:1
Գոլերը՝ Սերսի, 43՛, Բիրսա, 87՛ – Դենիս, 75՛, 11մ
«Կատանիա»-ն Ալմիրոնի միակ գոլի շնորհիվ կարողացավ հաղթանակ տանել ու վաստակել երեք միավոր «Բոլոնիա»-ի դեմ խաղում:
«Կատանիա» – «Բոլոնիա»՝ 1:0
Գոլը՝ Ալմիրոն, 42՛
Սաուի դուբլը հաղթանակ բերեց «Կալյարի»-ին «Պեսկարա»-ի դեմ խաղում, իսկ արդեն խաղավերջում Վլադիմիր Վայս Կրտսերը հեռացվեց խաղադաշտից:
«Պեսկարա» – «Կալյարի»՝ 0:2
Գոլերը՝ Սաու, 53՛, 61՛
Հեռացում՝ Վայս, 90՛
«Ջենոա» – «Ուդինեզե»՝ 1:0
Գոլը՝ Կուչկա








































