Մերայա Քերին Twitter սոցկայքում տեղադրել է իր լուսանկարները՝ սիրելի շնիկի հետ լողանալիս՝ամուսնու՝ Նիք Քեննոնի հետ ռոմանտիկ ընթրիքից առաջ: Կենդանին հայտնվել է երգչուհու հետ լոգարանում, երբ վերջինս լողանում էր:
Ըստ լուսանկարի մակագրության՝ երգչուհին իր շնիկի հետ պատրաստվում էր Սուրբ Վալենտինի օրվան: Երգչուհին, իրոք, Նյու Յորքում ռոմանտիկ ընթրիք է ունեցել ամուսնու հետ: Իսկ ամուսինը դրան շատ լավ էր պատրաստվել՝ վարդերի մեծ փունջ, մի քանի սրտիկի տեսքով փուչիկներ և ռոմանտիկ զբոսանք կառքով՝ Նյու Յորքի կենտրոնում:
Մերայան համացանցում է տեղադրել նաև ամուսնական անկողնու լուսանկարը՝ ծածկված վարդի թերթիկներով և սրտիկներով: Նման անակնկալ երգչուհու համար պատրաստել էր ամուսինը:







































