«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնը սատարել է ճապոնացի կիսապաշտպան Սինձի Կագավային, ով վերջերս ենթարկվում է քննադատության, հայտարարելով, որ 23-ամյա ֆուտբոլիստը ցույց կտա իր ներուժը հաջորդ մրցաշրջանում:
Կագավան մանկունիանցիների թիմ է տեղափոխվել 2012 թվականի ամռանը Դորտմունդի «Բորուսիա»-ից: Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանն անգլիական թիմի կազմում հեղինակել է 2 գնդակ, որից հետո ստիպված է եղել բաց թողնել 2 ամիս ծնկան վնասվածքի պատճառով:
«Նա Անգլիա է տեղափոխվել բոլորովին այլ միջավայրից: ԱՊԼ-ում ֆիզիկական կոնտրակտն արգելված չէ: Սա անգլիական ֆուտբոլի տարբերություն է գերմանականից: Հաջորդ մրցաշրջանում Կագավան ավելի լավ կխաղա»,-նշել է Ֆերգյուսոնը:







































