«Մանչեսթեր Սիթի»-ի հարձակվող Սերխիո Ագուերոն հավատում է, որ իր թիմը կարող է ընթացիկ մրցաշրջանում հաղթանակ տանել Անգլիայի առաջնությունում՝ չնայած «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ունեցած մեծ առավելությանը:
«Պետք է պայքարել մինչև վերջ: Սա իմ մոտեցումն է, հենց այդ պատճառով անցած տարի մենք նվաճեցինք ԱՊԼ-ի չեմպիոնի կոչումը: Ֆուտբոլում ամեն բան հնարավոր է: Մենք շարունակում ենք հանդիսանալ «Յունայթեդ»-ի մրցակիցը: Անցած տարի կարողացանք խլել նրանցից չեմպիոնությունը, այժմ ևս պայքարում ենք գավաթի համար»,- հայտարարել է Ագուերոն:









































