Facebook սոցկայքը, ամենայն հավանականությամբ, ԱՄՆ բյուջեին չի վճարի ոչ մի գրոշ հարկ՝ 2012թ.-ի՝ իր գործողությունների համար,- հաղորդում է Bloomberg Businessweek-ը:
Բացի այդ՝ Facebook-ն իրավունք ունի ԱՄՆ հարկային մարմիններից ստանալ 429 մլն դոլար:
Սոցկայքն իրավունք ունի չվճարել հարկերը, քանի որ նման ընկերություններին թույլատրելի է սակարկել աշխատակիցների փոխհատուցումը, որոնք տրվում են եկամուտը կրճատող բաժնետոմսերի տեսքով:
Facebook-ի պաշտոնական ներկայացուցիչը նախընտրել է չմեկնաբանել ընկերության հարկային հաշվետվությունը:











































