Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Իտալիայի Ա Սերիայի 25-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած «Ռոմա» – «Յուվենթուս» խաղն ավարտվել է հռոմյան ակումբի հաղթանակով: Հանդիպման միակ գոլը խփել է Տոտին խաղի 58-րդ րոպեին: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում «Ռոմա»-ի ավագի ու «Յուվենթուս»-ի գլխավոր մարզչի հետխաղյա մեկնաբանությունները:
Անտոնիո Կոնտե.
«Ես դեռ «Ֆիորենտինա»-ի դեմ խաղից առաջ էի ասում, որ նորմալ չէ երեք հանդիպում անցկացնել յոթ օրվա ընթացքում: Մենք չէինք կարողանում հանգստանալ: Եթե ավելի շատ հանգստի ժամանակ ունենայինք, կարող էինք ավելի լավ պատրաստվել այս խաղին»:
Ֆրանչեսկո Տոտի.
«Ես հույս ունեի, որ մենք կկարողանանք հաղթել «Յուվենթուս»-ին, քանի որ մեր դիրքերը մրցաշարային աղյուսակում այդքան էլ գոհացնող չէին: Ակումբը միշտ է փորձում անել ամեն ինչ թե´ իր, թե´ թիմի, թե´ երկրպագուների համար: Ցավոք սրտի, վերջերս միշտ չէ, որ դա դրական արդյունք է տալիս»:







































