Բեռլինյան 63-րդ միջազգային կինոփառատոնին «Լավագույն սցենար» անվանակարգի համար «Արծաթե արջի» է արժանացել իրանական «Փակ վարագույր» ֆիլմը: Այն նկարահանել են իրանցի ռեժիսոր Ջաֆար Փանահին և նրա ընկեր Կամբուզի Պարտովը:
«Փակ վարագույր» ֆիլմի գործողությունները զարգանում են ծովի ափին գտնվող փակ տանը, որտեղ թաքնվում է գրողը: Վերջինիս մարմնավորում է հենց Պարտովը:
Տան ճանապարհին անակնկալ մի աղջիկ է հայտնվում, որը ևս ոստիկանությունից թաքնվում է այդ տանը:
2010թ.-ի մարտին Փանահիին ձերբակալել են հակակառավարական գործունեության համար: Այժմ նա գտնվում է տնային կալանքի տակ: Նրան արգելված է 20 տարի ֆիլմ նկարել, սցենար գրել, շփվել լրագրողների հետ և երկրից դուրս գալ:











































