Sports Illustrated SwimSuit ամսագրի հերթական համարի շապիկը զարդարող Քեյթ Էփթոնը ընկերուհիների հետ ժամանակ էր անցկացնում ամսագրի ներկայացուցիչների կազմակերպած երեկույթում՝ Լաս Վեգասի գիշերային ակումբներից մեկում:
Աղջիկներն ուրախանում էին Փիթբուլի երաժշտության ներքո, ժպտում, լուսանկարվում և շփվում լրագրողների հետ: Այդ ընթացքում Քեյթ Էփթոնը հասցրել է խոստովանել, որ իր սիրտն ազատ է:







































