Կին զինծառայողների հատուկ ջոկատը պատրաստություն է անցնում աֆղանական բանակի կազմում: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչները կմասնակցեն ապստամբների գիշերային ստուգայցերին: Ջոկատը կազմավորվել է աֆղանական բանակի զինծառայողների քանակի ավելացման նպատակով:
Գիշերային ստուգայցերի անցկացումը անհամաձայնություններ է առաջացրել նախագահ Համիդ Կարզայի և կոալիցիոն զորքերի հրամանատարության միջև, ովքեր կարծում են, որ այդպիսի ստուգայցերը «Թալիբանի» ղեկավարներին հայտնաբերելու նպատակով շատ կարևոր են: Շատ պահպանողական աֆղաններ անընդունելի են համարում տղամարդ զինծառայողների կողմից կանանց խուզարկությունը, սակայն ստուգայցերին կանանց ջոկատի մասնակցությունը կվերացնի այդ խնդիրը:
Հատուկ ջոկատի առջև դրված խնդիրներից մեկն էլ կանանց հագուստով մահապարտների և ահաբեկիչների հայտնաբերումն ու նրանց գորողությունների կանխարգելումն է:












































