ԱՄՆ Կոլորադո նահանգից տղամարդը հայտնվել է ոստիկանությունում այն բանից հետո, երբ այգու արահետում գնդակահարել է իր անհատական համակարգիչը: Այս մասին գրում է BBC-ն:
Լուկաս Հինչը ձերբակալության ժամանակ ասել է, որ արդեն մի քանի ամիս չէր կարողանում այն նորմալ օգտագործել:
Ամերիկացին համակարգչի վրա կրակել է 8 անգամ:
Այժմ Կոլորադոյի Սփրինգս քաղաքի ոստիկանությունը նրան մեղադրում է բնակելի վայրում հրաձգության մեջ:











































