Friday, 12 06 2026
18:50
Facebook-ում և Messenger-ում տեղի է ունեցել գլոբալ խափանում
Ուզբեկստանի նախագահի ուղերձը՝ «Քաղաքացիական պայմանագրի» հաղթանակի առթիվ
18:30
Մեծ Բրիտանիան, Ավստրալիան և Կանադան խաղաղության հիմնադրամ են ստեղծում իսրայելապաղեստինյան հակամարտության կարգավորման համար
Բրյուսելում քննարկվել են ՀՀ-ԵՄ և ՆԱՏՕ-ի հետ պաշտպանական համագործակցության հարցեր
Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանին թույլ չի տա  միջուկային զենք ունենալ, քանի դեռ  վարչապետ է
Իրանը և ԱՄՆ «մոտ են փոխըմբռնման հուշագրի ստորագրմանը»
17:50
Դեմբելեն պաշտպանել և աջակցել է Մբապեին
ՏԿԵ նախարարն այցելել է Երևան-Սևան ավտոճանապարհի՝ Չարենցավանի հատված, որտեղ կայծակի հարվածից կամուրջ էր փլուզվել
17:30
ՆԱՏՕ-ն մտադիր է 2027 թվականին սկսել Կոսովոյում իր ուժերի կրճատումը
Առաջիկա ժամերին Գյումրիում և Ապարանում հորդառատ անձրև է սպասվում
17:10
Եվրահանձնաժողովը 540 միլիոն եվրո կհատկացնի ֆերմերներին՝ պարարտանյութերի գների աճի պատճառով
Ընտրակաշառքի գործերով 3 թեկնածու փախուստի մեջ է. Ալեքսանյան
Իսրայելը հայտարարել է մեկ շաբաթում Լիբանանում «Հեզբոլլահ»-ի 310 թիրախի հարվածելու մասին
Բնապահպանական հորդոր․ կենդանական տեսակների բացթողումը միայն օրենքով սահմանված կարգով
16:30
Հնդկաստանի ԱԳՆ-ն կանչել է Նյու Դելիում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին առևտրային նավերին հարվածների առնչությամբ
ՀՀ պատվիրակությունը խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1568-րդ նիստում
16:10
Լեհաստանի սպառազինությունը համալրվել է F-35 կործանիչներով
Երկրաշարժ՝ Հայաստանում
Երկրաշարժ՝ Ադրբեջանում
Ձերբակալվել է ԵՊՀ-ի դասախոս՝ իշխանությունը զավթելուն և սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերի համար
Թիվ 12/13 ընտրական տեղամասի քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել
ՀԾԿՀ-ն և HELVETAS SWISS Intercooperation-ը ստորագրեցին փոխըմբռնման հուշագիր.
15:10
Ռուսաստանն ու Ուկրաինան նոր փոխադարձ հարվածներ են հասցրել
Ինչո՞ւ ապրիլյան քառօրյա մարտերից հետո Երևանում բացվել է Նժդեհի արձանը
14:50
ԱՄՆ-ում ուժեղ փոթորիկներ․ տորնադոները վնասներ են հասցրել մի քանի նահանգներում
«Ասում ա գործ կա Ծառուկյանի ընտրությունների համար, հա՞»․ ՀԿԿ նոր ձայնագրությունը ընտրակաշառքի գործով
14:30
Ֆրանսիայի և Իրանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել
Ոչ մեկ չի կարող ձեզ հանել տեղամասից». Արմեն Գալջյան
14:10
Իրանի հրթիռային ծրագրի հարցը բանակցությունների օրակարգից դուրս է մնացել. «Mehr»
Դավթաշենի համայնքային ոստիկանները բացահայտել են մեքենայից գողության դեպք․ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Ո՞ւր է ձեր արժանապատվությունը

Վերջերս հրապարակվեց ԵԱՀԿ փաստահավաք դաշտային առաքելության զեկույցը, ինչպես նաև ԱՄՆ պետքարտուղարության հրապարակած մարդու իրավունքների ամենամյա զեկույցը, որն արտացոլում է իրավիճակն աշխարհում2010 թ., և ներկայացված է նաև Հայաստանի իրավիճակը:

«Առաջին լրատվականը» Հայ ազգային կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանին խնդրեց նախ գնահատել ԼՂ-ի վերաբերյալ ԵԱՀԿ զեկույցը:

Վլադիմիր Կարապետյանը նշեց. «ՀՀ իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ միջազգային հանրության դիրքորոշումները համընկնում են ՀՀ դիրքորոշումներին: Օրերս հրապարակվել է «ԼՂ հարակից, Ադրբեջանի օկուպացված տարածքներում իրավիճակի մասին» ԵԱՀԿ ՄԽ համանախագահների զեկույցը: ՀՀ ԱԳՆ պաշտոնական արձագանքում չկար ոչ մի խոսք այս վերնագրի մասին: Հիմա ի՞նչ կասեն` այդ վերնագիրն է՞լ է համընկնում ՀՀ իշխանությունների մոտեցումներին: Թե՞ զեկույցի այն դրույթը, ուր նշվում է ստատուս-քվոյի անընդունելի լինելու մասին, կամ «առանձնահատուկ դաժանությամբ» ներկայացվում են հայ բնակչության խայտառակ կենցաղային պայմանները:

Ու՞ր է այս մարդկանց արժանապատվությունը, ինչո՞ւ չեն խոսում, չեն հայտնում իրենց դիրքորոշումը այս խնդիրների վերաբերյալ: Ինչո՞ւ ձայն չի լսվում ԱԳՆ-ից` ի՞նչ է ,այնտեղ արդեն չկա՞ մեկը, որ պաշտպանի Հայաստանի Հանրապետությունը անարդար մեղադրանքներից»:

Անդրադառնալով պետդեպի զեկույցի` Հայաստանին առնչվող ձևակերպումներին` Վ.Կարապետյանը նկատեց.
«Պետքարտուղարության զեկույցի ձևակերպումներն էլ ե՞ն համապատասխանում ՀՀ իշխանությունների մոտեցումներին: Հապա ինչպե՞ս հասկանանք, որ արդեն չորս օր է անցել, բայց որևէ մեկը չի անդրադառնում այս զեկույցին, նույնիսկ՝ վերջին շրջանում որպես ՀՀ ԱԳՆ փաստացի փոխխոսնակ ներկայացող Է. Շարմազանովը, որը դիտավորյալ սուտ տեղեկություններ էր հայտնել Հայաստանի հանրությանը Եվրոպական խորհրդարանի ապրիլի 7-ին ընդունված բանաձևի վերաբերյալ և բացահայտվելուց հետո հանդես չեկավ որևէ բացատրությամբ»:

Վ. Կարապետյանը դիմեց իշխանություններին. «Բոլորդ համաձա՞յն եք, որ` «2008 թ., նշանակալի խախտումներով անցած ընտրություններից հետո, Սերժ Սարգսյանը` Հայաստանի հանրապետական կուսակցությունից (ՀՀԿ) ստանձնեց նախագահի պաշտոնը»: Ապա Վ. Կարապետյանը հարցրեց, թե իշխանությունները համաձա՞յն են նաև զեկույցի այս հատվածի հետ. «Խաղաղ ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու քաղաքացիների իրավունքը սահմանափակվել է ընտրությունների անցկացման ընթացքում տեղ գտած կրկնվող, նշանակալի բացթողումների պատճառով, այդ թվում նաև հունվարին խորհրդարանական մեկ տեղի համար կայացած լրացուցիչ ընտրությունների ընթացքում»:

Ամփոփելով`Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց. «Այս ամենը ասվում է ձեր մասին, հարգարժան իշխանավորներ: Սա մեր՝ ՀԱԿ-ի գնահատականը չէ, այլ այն պետության, որի հետ դուք սերտ համագործակցում եք: Հիմա սա համապատասխանո՞ւմ է ձեր մոտեցումներին, այլապես պետք է ունենայիք մի փոքր արժանապատվություն ու համարձակություն` մի հոդաբաշխ մեկնաբանություն հնչեցնելու: Դուք չեք կարող ծպտուն հանել, որովհետև գիտեք, որ այն, ինչ ասվում է ձեր մասին, ճի՛շտ է, և ինչպես անցած տարի լռեցիք ու ծպտուն չհանեցիք, այնպես էլ այս չորս օրվա մեջ չեք կարող խելքի գալ ու մի պաշտոնական դիրքորոշում հայտնել: Ժողովուրդն էլ տեսնում է, որ դուք կարող եք մեծ-մեծ խոսել, հոխորտալ միայն երկրի ներսում, ուր պաշտպանված եք ոստիկաններով և ծախված դատավորներով, մինչդեռ երկրից դուրս վախեցած նապաստակից չեք տարբերվում: Դրա արդյունքում էլ հայտնվում են Հայաստանը հարվածող զեկույցներ…»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում