Apple ընկերությունն իր գործընկերներից 4 դյույմ տրամաչափի դիսփլեյներ է պատվիրել: Այս մասին հաղորդում է Digitimes-ը` վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Մասնավորապես, Apple-ը համաձայնություն է ձեռք բերել AU Optronics դիսփլեյներ արտադրող ընկերության հետ:
Չորս դյույմ տրամաչափով դիսփլեյները կարող են անհրաժեշտ լինել հնարավոր iPhone 6C-ի համար: Նման սարքավորման մասին տեղեկությունը սկսել է շրջանառվել այս տարվա մարտից:









































