Հայտնի երգիչ Ջորջ Մայքլը Twitter միկրոբլոգների իր էջում հայտնել է, որ պատրաստվում է երգ գրել Բրիտանիայի արքայազն Ուիլյամի և նրա հարսնացու Քեյթ Միդլթոնի ամուսնության կապակցությամբ:
Անցած շաբաթ երգիչն իր երկրպագուներին առաջարկել էր ներկայացնել, թե հնում գրված որ երգերն են առավել ռոմանտիկ և հուզիչ իրենց համար: Նա նշել էր, որ պատրաստվում է ամենասիրված երգի «քավըր» (ռիմեյք) տարբերակը ներկայացնել Ուիլյամին և Քեյթին: Ավելի ուշ Մայքլը հայտնել է, որ արդեն ընտրել է այդ երգը, սակայն շատ մանրամասներ չի հրապարակել` նշելով միայն, որ երգը սկսվում է «You»-ով և գրված է եղել 1970-ականներին ինչ-որ «հանճարների» կողմից:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Ուիլյամին և իր հարսնացուին երգ էր նվիրել Սնուփ Դոգը:











































