Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն հայտարարել է, որ այս պահին չի մտածում իր ապագայի մասին: Մասնագետը նշել է, որ կենտրոնացած է Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում ՊՍԺ-ի հետ պատասխան հանդիպման վրա:
«Այս պահին կենտրոնացած եմ ՊՍԺ-ի հետ խաղի վրա, իսկ ապագայիս մասին առայժմ չեմ մտածել: Չի կարելի խաղի հետ կապ չունեցող մտքեր ունենալ: Թիմի արդյունքների մասին կխոսենք մրցաշրջանի ավարտից հետո»,- Էնրիկեի խոսքերը մեջբերում է AS-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնա» – ՊՍԺ խաղը կկայանա այսօր: Թիմերի առաջին մրցավեճը Փարիզում ավարտվել է կատալոնական ակումբի հաղթանակով՝ 1:3 հաշվով:









































