Իսպանական AS պարբերականը տեղեկացնում է, որ «Նապոլի»-ի հարձակվող Էդինսոն Կավանին մոտ է «Ռեալ» տեղափոխությանը:
Ըստ պարբերականի` «Արքայական ակումբ»-ը պատրաստ է ուրուգվայցի հարձակվողի տրանսֆերային իրավունքների դիմաց 56 մլն եվրո վճարել:
Նշվում է նաև, որ «Ռեալ»-ը ցանկանում է իր կազմ հրավիրել Դորտմունդի «Բորուսիա»-ի և Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Մարիո Գյոտցեին:









































