Մարդու ոտնաթաթը կամարի ձև ունի, իսկ հարթաթաթությունն արտահայտվում է կամարի կորության բացակայությամբ կամ ոտնաթաթի` դեպի դուրս որոշակի շեղմամբ, հաղորդում է Meddaily-ն:
Եթե ոսկորների միջև հարաբերակցությունը, որը կազմավորում է ոտնաթաթը, խախտվում է, ապա կամարները սկսում են փոքրանալ: Արդյունքում ոտնաթաթը կարծես նստում է և դառնում հարթ: Դրա հետ մեկտեղ փոխվում է քայլելու բիոմեխանիկան, մեծանում է ծնկերի, ազդրերի, հետագայում նաև ողնաշարի ծանրաբեռնվածությունը:
Այս ամենը խախտում է կեցվածքը, և հետագայում հնարավոր է նաև միջողնաշարային ճողվածքի առաջացում:








































