Հյուսիսային Կորեայի միջուկային «Պունգերի» զորակայան են ժամանել ավազով ու քարով լի բեռնատարներ, ինչը կարող է վկայել հերթական միջուկային փորձարկման նախապատրաստության մասին: Այս մասին հայտնում է Interfax գործակալությունը՝ հղում կատարելով հարավկորեական «Չունան իլբո» թերթին, որն իր հերթին, հենվում է հետախուզական ծառայություններում իր աղբյուրի վրա:
Ավազն ու քարը անհրաժեշտ են, որ լցնեն թունելները, որտեղ կարող է կատարվել փորձարկում, ասվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդվել է ավելի վաղ, Հյուսիսային Կորեան այս երեքշաբթի հայտարարեց միջուկային հաջող փորձարկման մասին, ինչը չափազանց բացասական արձագանք էր առաջացրել համաշխարհային հանրության շրջանում:









































