Բրիտանիայի Բարնստապլ քաղաքի դատարանը քննել է սեքսին առնչվող անսովոր գործ՝ տեղացի տղամարդկանցից մեկի հետ կապված:
Դեպքը, որի համար դատարանի առաջ է կանգնել 25-ամյա Քալում Ուորդը, տեղի է ունեցել 2012թ. նոյեմբերին: Աշնանային մի օր երիտասարդը ալկոհոլի և ամֆետամինի ու մարիխուանայի ազդեցության ներքո ունեցել է շատ բարձր տրամադրություն… Նա չի կարողացել դատարանում բացատրել, թե հատկապես ինչն է նրան դրդել հակաօրինական արարքի, քանի որ այնքան էլ լավ չի հասկացել, թե ինչ է ի վերջո տեղի ունեցել: Սակայն նրան ձերբակալած ոստիկանները դրա մասին պատմել են նրա փոխարեն:
Տղամարդը սկսել է «ոտնձգություններ կատարել» ավտոմեքենայի նկատմամբ: Ոստիկանների խոսքով՝ Ուորդը արգելակել է շտապօգնության ավտոմեքենան, սկսել է դրան «սեղմվել» ու «սեռական ակտի նմանությամբ շարժումներ կատարել», հաղորդում է The Telegraph-ը:
Արդյունքում՝ դատարանը մեղադրյալի արարքներում չի գտել հանցակազմի առկայություն ու Քալումին մեղավոր է ճանաչել հասարակական վայրում անսթափ հայտնվելու ու թմրանյութերի օգտագործման համար: Մեղադրյալը նաև դատապարտվել է 6-ամսյա հասարակական աշխատանքի ու 60 ֆունտ-սթեռլինգ չափով (շուրջ 100 դոլար) տուգանքի:








































