Աստղագետներին հաջողվել է հետևել ու ստանալ Պեգաս համաստեղությունում HR 8799 նորածին մոլորակային համակարգի լուսանկաները, որոնք մեզ ամենամոտ գտնվող Արեգակնային համակարգի կրկնօրինակն է, ասվում է Astronomy & Astrophysics ամսագրում հրապարակված հոդվածում:
Գերմանական Գեյդելբերգի Աստղագիտության ինստիտուտից Վոլֆանգ Բրանդները հայտարարել է, որ այդ ուսումնասիրությունները հնարավորություն են տալիս ենթադրելու, որ HR 8799-ը կառուցված է այնպես, ինչպես Արեգակնային համակարգը՝ հեռավոր տարածության վրա չորս հսկա-մոլորակներ, ինչպես նաև մի քանի քարքարոտ մոլորակներ, որոնք գիտնականները առայժմ չեն հայտնաբերել:
Գիտնականները կարծում են նաև, որ HR 8799-ի շուրջը հինգ խոշոր գազային հսկաներ են պտտվում: Եթե դա իրականում այդպես է, ապա աստղային այդ համակարգը ծայրահեղ անկայուն կլինի:











































