Ավստրալիայի կառավարության ղեկավար Թոնի Էբոթը կարողացել է 1 բաժակ գարեջուրը (մոտ 0,57 լ) խմել 7 վայրկյանում, հայտնում է The Australian Women’s Weekly-ն: Հրապարակման պահից ի վեր երկու օրում քաղաքական գործչի մասնակցությամբ տեսանյութն ավելի քան 100 000 դիտում է ունեցել Facebook-ում:
Ապրիլի 18-ին Էբոթը հանգստացել է Սիդնեյի բարերից մեկում, որտեղ հաղթանակն են նշել UTS Bats ռեգբիիի ակումբի խաղացողները: Տեսնելով Էբոթին՝ թիմի մարզիչ Սայմոն Քերրոդուսը նրան հրավիրել է խաղացողների հետ գարեջուր խմելու: «Ես մոտեցա Թոնիին և հետաքրքրվեցի՝ արդյոք չի՞ հրաժարվի մեզ հետ խմել»,- պատմել է Քերրոդուսը:
Դրանից հետո Էբոթը խաղացողների առաջ կարճ խոսք է ասել, հետո մեկ շնչով 1 բաժակ գարեջուր խմել:










































