«Ատլետիկո»-ի պաշտպան Միրանդան Թուրինի «Յուվենտուս»-ի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին հայտնում է La Gazzetta dello Sport-ը:
Տեղեկությունների համաձայն` իտալական ակումբը մտադիր է ձեռք բերել 30-ամյա ֆուտբոլիստի իրավունքներն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Մադրիդցիների հետ ֆուտբոլիստի պայմանագրի ժամկետն ուժի մեջ է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը: Ընթացիկ մրցաշրջանում Միրանդան 31 հանդիպում է անցկացրել «Ատլետիկո»-ի կազմում, 3 գոլ է խփել և գոլային մեկ փոխանցում կատարել:







































