Tuesday, 21 05 2024
Նեթանյահուն դատապարտել է ՄՔԴ դատախազի դիմումն՝ իրեն ձերբակալելու հրաման ստանալու համար․ ԱՄՆ-ն աջակցել է Իսրայելին
12:15
Աշխարհի ութ երկրներ սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ
ՀՀ քննչական կոմիտեի կարիքների հիման վրա փոխգործակցության ընդլայնման նոր հնարավորություններ կան
Իրանի նախագահի մահով Էրդողանը «թոթափու՞մ է կապանքները»
11:45
Թավրիզում մեկնարկել է Իրանի նախագահի և մյուս զոհերի հուղարկավորման արարողությունը
Որևէ մեկն այլևս չի կարող իր ծանոթին չծանուցել վարժական հավաքներին մասնակցելու համար
ԱԺ-ն մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հետ տեղի ունեցած դժբախտությունը
«Սահմանի վերարտադրություն» հասկացողություն չկա, մի’ խեղաթյուրեք խոսքերս
Սրբազանը երեսով է տալիս իր աջը համբուրելը․ էս չե՞ք
Հոգևորականի սքեմի ներքո փորձում եք իշխանություն զավթել․ Կոնջորյան
Մի կպեք էդ աթոռին, կսոսնձվեք, նորմալ ազգային աթոռով ենք դա փոխարինելու
Փորձում եք գեներացնել քաղաքական հեթանոս շարժում, որպեսզի վերադառնանք քաղաքական գողապետությանը
Արարատ Միրզոյանն ու Ռոբերտ Ֆլոյդն ընդգծել են Միջուկային փորձարկումների համապարփակ արգելման պայմանագրի դերը չտարածման և միջուկային զինաթափման հարցում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունն աջակցում է Հայաստանի միջուկային ծրագրին․ Ռաֆայել Գրոսի
11:00
Գերմանիայի ԱԳ նախարարը ժամանել է Կիև
10:45
Ռուսաստանը 70 ամյա ՀՄՄ է օգտագործում Ուկրաինայի դեմ
Գազայում սպառման եզրին են վառելիքն ու սնունդը
10:15
Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց Իրանի նախագահի և ԱԳ նախարարի հիշատակը
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
23-ամյա երիտասարդի մոտ լիցքավորված ատրճանակ և թմրանյութ է հայտնաբերվել
Ռուսաստանի հետ Հրվ. Կովկաս է վերադառնում Խորհրդային Միությունը. այսօրվա ՌԴ-ն ԽՍՀՄ-ից էլ վատն է
09:45
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են «Բոհեմ» թատրոնի ենթակառուցվածքները
Իրանական աղետին մեր «ապոկալիպտիկ» արձագանքները թույլ իմունիտետի նշան են
Սպասվում է կարճատև անձրև
Տավարիշ Գալստանյան, թրջվելուց մի վախեցեք. անլրջացնում են իրենց իսկ շարժումը
Ի՞նչ են քննարկել ՔՊ փակ նիստում. «Հրապարակ»
Կին դատավորների մեծ մասը ԲԴԽ գնալու ցանկություն չունի. «Ժողովուրդ»
ՀԱԿ-ը սպասում է իր հարցերի պատասխանին. «Հրապարակ»
30 մլն դրամ՝ մոդուլային-շարժական շենքեր ձեռք բերելու համար. «Հրապարակ»

Ծառուկյանը վերսկսել է իր կիսակառույցի շինարարությունը

Քաղաքականությունից հեռանալուց հետո Գագիկ Ծառուկյանը կարծես թե սկսել է բացառապես բիզնեսով զբաղվել և ավարտին հասցնել Երևանի սրտում գտնվող մի շարք կիսակառույցներ, որոնք տարիներ շարունակ աղճատել են քաղաքի ճարտարապետական տեսքը:

Մասնավորապես, մի քանի օր է, ինչ թարմացվել են Խանջյան փողոցում, ավելի կոնկրետ` Օղակաձև այգում, «Joze» համալիրի հարևանությամբ գտնվող կիսակառույց սպորտհամալիրի շինարարական պաստառները: Շենքը պատվել է «Ավելի բարեկարգ Երևան» գրությամբ պաստառներով, իսկ ներսում շինարարական աշխատանքներ են կատարվում:

Հիշեցնենք, որ այս շինության կառուցումը սկսվել էր դեռևս տարիներ առաջ: Շինարարության մեկնարկից հետո այն որոշ ժամանակով կանգ առավ, քանի որ չկար համապատասխան շինթույլտվություն, սակայն հետագայում արտաքին տեսքից շենքը բերվեց ավարտուն տեսքի, իսկ ներսի աշխատանքներն այդպես էլ մնացել են անավարտ և հայտնի չէր, թե երբ կավարտվեին:

Ըստ որոշ խոսակցությունների, այս պահին էլ այդ շինարարության համար համապատասխան թույլտվություն չկա, այն անօրինական է, սակայն կառուցվում է միայն այն պատճառով, որ պատկանում է Ծառուկյանին:

Մի քանի օր է Երևանի քաղաքապետարանից փորձում ենք մանրամասներ պարզել իրականացվող շինարարության մասին, սակայն, քանի օր է` մեր հարցերն անպատասխան են մնում:

Նշենք, որ Ծառուկյանին պատկանող շինարարություններից այս համալիրը թերևս միակն է, որտեղ շինարարական աշխատանքները վերսկսել են: Մնացած կիսակառույցներն այդպես էլ շարունակում են մնալ կիսակառույց:

Հիշեցնենք, սակայն, որ քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, երբ դեռ Երևանի գլխավոր ճարտարապետն էր, իր ասուլիսներից մեկի ժամանակ հայտարարեց, որ մայրաքաղաքում գտնվող և երկար ժամանակ անավարտ մնացած մոտ մեկ տասնյակ կիսակառույց խոշոր շինությունները աղճատում են քաղաքի տեսքը, և որ այդ շինությունների սեփականատերերին ծանուցվել է` մեկ ամսվա ընթացքում ներկայանալ քաղաքապետարան` այդ կիսակառույցներն ավարտին հասցնելու հետ կապված ծրագիր ներկայացնելու ու պայմանագիր կնքելու համար: Հակառակ պարագայում, գլխավոր ճարտարապետը նշել էր, որ այդ անավարտ շինություններն ու դրանց տարածքները կճանաչվեն հանրային գերակա շահ և հետ կվերցվեն սեփականատերերից: Նարեկ Սարգսյանի նշած այդ ժամկետից անցել է մոտ երկուսուկես տարի, սակայն բոլոր կիսակառույցները, որոնք պատկանում են տարբեր գործարարների ու մեծահարուստների, այդ թվում՝ Գ. Ծառուկյանի մեր նշած շինությունները, դեռ նույն անավարտ վիճակում են:

Քաղաքապետարանից չեն պատասխանել նաև մեր այն հարցմանը, թե ինչ փուլում է տարիներ շարունակ անավարտ մնացած շինությունների ճակատագիրը:

jpg33F845AEECD9E4147B3E1BF91DD8F4C0F4BF1D59F16A7AD39^pimgpsh_fullsize_distr

^F32539D02CE0BDEF0CCE3660B34F00319DC754E7CA5F720260^pimgpsh_fullsize_distr

^522608C3EB8C9F7A19D48DE397E999E57C16DC847A05516BC4^pimgpsh_fullsize_distr

^8CBBC97824DEB1AFA330A2F13426695B297C3E0FC339EC7DBD^pimgpsh_fullsize_distr

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում