«Բավարիա»-ի պաշտպան Ֆիլիպ Լամը կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակչի «Պորտու»-ի դեմ խաղին: Այդ մասին հայտնում է Bild-ը:
Գերմանիայի հավաքականի նախկին ավագը վնասվածքի պատճառով բաց է թողել Գերմանիայի առաջնության 29-րդ տուրի «Հոֆենհայմ»-ի դեմ հանդիպումը: Ինչ վերաբերում է մյունխենցիների կիսապաշտպան Ֆրանկ Ռիբերիին, ապա նա, հավանաբար, չի կարող դուրս գալ խաղադաշտ:
Հիշեցնենք, որ թիմերի միջև Պորտուգալիայում կայացած առաջին հանդիպումն ավարտվել է տանտերերի` 3:1 հաշվով հաղթանակով:









































