Ֆրանսիական ՊՍԺ-ի կիսապաշտպան Մարկո Վերատին կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի ¼ եզրափակչի` կատալոնական «Բարսելոնա»-ի դեմ պատասխան հանդիպմանը, տեղեկացնում է L’Equipe-ը:
Իտալացի կիսապաշտպան վնասվածքի պատճառով բաց էր թողել «Բարսելոնա»-ի դեմ առաջին հանդիպումը (1:3):
Թիմի մյուս կիսապաշտպանը` Տիագո Մոտան, ով վնասվածք էր ստացել Ֆրանսիայի առաջնության 31-րդ տուրի` «Մարսել»-ի դեմ խաղում (2:3), բաց կթողնի «կապտանռնագույններ»-ի դեմ հանդիպումը:






































