Friday, 26 06 2026
ՀՀ-ի և ԵՄ-ի պաշտոնյաները քննարկվել են տնտեսական ու տրանսպորտային կապակցվածության զարգացմանը միտված ծրագրերը
Պաշտոնատար անձի կողմից 2 դրվագ գործողությամբ խոշտանգում կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
ՀՀ ներկայացուցիչները Հաագայում մասնակցել են եվրոպական շուկա հայկական ծաղիկների արտահանման հեռանկարների վերաբերյալ քննարկմանը
Սանկտ Պետերբուրգում հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի արդարադատության նախարարները
Լիբանանի նախագահը ողջունել է ֆրանս-իտալական նախաձեռնությունը՝ ՄԱԿ-ի խաղաղապահների հեռանալուց հետո միջազգային կոալիցիա ստեղծելու մասին
Վրաստանում քրդերը քրիստոնեություն են ընդունում, հայերը՝ ուղղափառությո՞ւն
17:50
Ֆոն դեր Լայենը կայցելի Հայաստան և Ադրբեջան
Ոստիկանը Գյումրիում երկու քաղաքացու է խոշտանգել. գործը դատարանում է
17:30
Ղրիմում արտակարգ դրություն է հայտարարվել
ԵՊԲՀ ռեկտորի պաշտոնում վերընտրվեց Արմեն Մուրադյանը
17:10
Կասեցվել է կեղծ սիգարետների խոշորագույն արտադրություններից մեկը
Առանձին վայրերում սպասվում է կարկուտ
Մոսկվան Վաշինգտոնին չի համարում ամբողջապես չեզոք միջնորդ․ Պեսկով
Քննարկվել է «Կոնդ» թաղամասի քաղաքաշինական հայեցակարգը
Մեր նպատակն է Վրաստանի և Ռուսաստանի միջև հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով․ Կոբախիձե
Մեղրիի մոտով անցնող հատվածը ժամանակ առ ժամանակ կփակվի երթևեկության համար
16:10
Ֆրանսիայում ջերմաստիճանը գերազանցում է պատմական ռեկորդները
Ձերբակալվել է սպանությանն օժանդակելու համար մեղադրվող հետախուզվողը
15:50
ԱՊՀ-ից Հայաստանի հնարավոր դուրս գալու մասին ընդհանրապես խոսք չկա․ Լեբեդև
Վանաձորում գործող հացաբուլկեղենը աշխատում էր խախտումներով
15:30
ԱԷՄԳ-ն նշաններ չի տեսնում, որ Ռուսաստանը կամ Չինաստանն օգնում են Հյուսիսային Կորեային զարգացնել միջուկային ծրագիրը
Վահան Կոստանյանն ու Յուստ Ֆլամանդը քննարկել են հայկական արտադրանքի՝ դեպի ԵՄ երկրներ արտահանման հնարավորությունները
Լավրովը կոչ է արել «հստակություն մտցնել» Ալյասկայում համաձայնության չհասնելու մասին Ռուբիոյի հայտարարություններում
Ո՞ւմ է ձեռնտու հայ-ադրբեջանական պատմական «բանավեճի ստատուս-քվոն»
Լիբանանում իսրայելական հարձակումների զոհերի թիվը հասել է 4230-ի
ՀՀ-ն և Հարավային Կովկասը թևակոխել են խաղաղության և կայունության նոր դարաշրջան. Գրիգորյան
14:30
Չարլզ III-ը դարձել է առաջին միապետը, որը հրապարակել է իր հարկային տվյալները
Պուրակի եկեղեցիների մանրակերտները չեն ապամոնտաժվել․ Վաղարշապատի համայնքապետարան
14:10
Հարավային Կորեայի նախկին առաջին տիկինը դատապարտվել է 7 տարվա ազատազրկման
Վարդան Ղուկասյանը բռնություն է գործադրել իրեն ուղեկցող ոստիկանի նկատմամբ

Գյումրեցի կնոջն ու նրա դստերը սպանել են հաց ուտելու պահին. մանրամասնում են հարևանները. Aravot.am

Ինչպես տեղեկացրել ենք,  երեկ երեկոյան դաժան սպանություն է  տեղի ունեցել Գյումրու Տեքստիլագործների թաղամասում գտնվող Մհեր Մկրտչյան փողոցի 38 ա հասցեի երեքհարկանի շենքի 29-րդ բնակարանում, որը երրորդ հարկում է: Դանակի բազմաթիվ հարվածներով  սպանել էին 90-ամյա Քնարիկ Շահումյանին ու նրա կրտսեր դստերը՝  51-ամյա Ալվարդ Շահումյանին:  Քաղաքի կենտրոնում ՝ Շիրակի մարզպետարանից ու Շիրակի մարզային ոստիկանությունից ոչ հեռու գտնվող  այդ  շենքի բնակիչների  մեծ մասը վախից կողպել էին իրենց բնակարանների դռները: Շենքի մուտքի մոտ   հսկողություն են սահմանում ոստիկանները: Տան դուռը բնականաբար կապարակնքվել է ոստիկանության կողմից՝ քննչական գործողություններ իրականացնելուց ու  տեղազննություն կատարելուց հետո: Aravot.am-ին հարցազրույց են տվել առաջին հարկի  հարևանները, որոնց դուռը, ի դեպ, բաց էր:

Հարցին, թե չե՞ք վախենում դուռը բաց թողնելուց,  տան տղամարդն ասել է. « Ես ոչինչ չունեմ վախենալու, ամբողջ կյանքս դուռս բաց է  եղել ու էլի պիտի լինի, հերիք եղավ էլի, այս ինչ է կատարվում մեր քաղաքում»:

Aravot.am-ին որոշակի մանրամասներ է ներկայացրել  նրա կինը՝ տիկին Ժաննան, որը բուժաշխատող է Գյումրու բժշկական կենտրոնի լաբորատորիայում: Տիկինը պատմեց, որ  ինքը իր  սիրած սերիալն էր նայում ժամը   21.45-ի սահմաններում, երբ  իրենց դուռը թակեցին ու կանչեցին իր ամուսնուն: Ամուսինը սարսափահար ներս է մտել ՝ասելով, թե Քնարին  ու Ալվարդին են սպանել: «Մենք շատ հին հարևաններ ենք,  այս շենքերը շատ հին են: Ալվարդը ամուսնացած չէր, իմ տեգրոջ դասարանի աղջիկն է եղել: Տիկին Քնարը ամերիկյան որբանոցում է մեծացել, կիրթ, շնորհքով կին էր, հացով-ջրով, մարդկանց նեղին հանող մարդիկ էին: Սխալվեիր դուռը ծեծեիր, ինչ հյուրասիրություն կանեին, կապշեիր: Տիկին Քնարը վերջին շրջանում վատառողջ էր, թեթևակի  ինսուլտ խփեց, տեսնեիր աղջիկը ոնց էր խնամում մորը, պատմելու չէ… Տիկին Քնարը երկու աղջիկ ունի. մեծը՝ Գայանեն, բնակվում է Մոսկվայում, շատ մեծ կարողության տեր  է նրա ընտանիքը, նրա տղաներն ու աղջիկները մեծահարուստ մարդիկ են: Ինչ տիրություն էին անում  տատիկին ու մորաքրոջը… Քրոջ աղջիկը նույնիսկ իր 3000 հազարանոց մուշտակը ուղարկեց նրան: Ալվարդը շատ էր սիրում հագնել, կապել, էնքան մարդամոտ էր, էնքան հումորով…Հնարավոր չէր Ալվարդի կողքին նստել մի վայրկյան ու չծիծաղել, կենսախինդ, կյանքը մեջ եռում էր: Ալվարդը չամուսնացավ, բայց  20 տարի է՝  ընկեր ուներ, Արթուրն է, որը տաքսի է վարում: Արթուրի ընտանիքը  այդ մասին գիտի, Արթուրի տղան  գնում-գալիս էր Ալվարդենց տուն:  Իրենք ամուսինների պես էին,Արթուրը շատ շնորհքով մարդ է, մի բան լիներ, երեխի պես կվազեր, կհասներ:Անգամ ամեն օր հաց էր բերում,թե հանկարծ տիկին Քնարը ներքև  չիջնի, մեծ կին է, հանկարծ իրեն վատ չզգա:  Ալվարդն էլ օգնում էր նրա ընտանիքին ֆինանսապես: Մի խոսքով   ցավ եմ ապրում  ու չեմ ուզում հավատալ, որ Արթուրը կարող է լինել հանցագործը: Ես նրան ճանաչելով բացառում եմ, որովհետև  ամուսինների պես էին: Հիմա ոստիկանությունը նրան է տարել որպես կասկածյալ:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում