Սիրիայի հետ սահմանի լեռնային տարածքում սրվում է Լիբանանի բանակի և ծայրահեղականների ու մաքսանենգների հակամարտությունը՝ փոխանցում է «Ալ-Մանար» հեռուստակայանը: Վերջինիս տվյալներով՝ ուրբաթ օրը զինծառայողները բռնել են 11 մարդու, որոնք փորձել են լեռնային պատնեշի վրայով զենք փոխադրել սիրիական ընդդիմադիրներին:
Ըստ ստացվող տեղեկությունների՝ Լիբանանի հյուսիսում իշխանությունների ձեռնարկած միջոցառումները հարուցել են տեղի սուննինների դժգոհությունը, որոնք աջակցում են սիրիական ընդդիմությանը: Սահմանի մոտ գտնվող Էրսալ քաղաքում իսլամիստների խումբն ուրբաթ օրը հարձակվել է ռազմական հենակետի վրա: Զինվորները նախազգուշական կրակ են բացել:
«Ալ-Ահբար» թերթի վկայությամբ՝ այդ քաղաքի արվարձաններում է գտնվում Սիրիական ազատ բանակի բազան:
Ազատ հայրենասիրական շարժման ղեկավար գեներալ Միշել Աունը խոսել է «ոչ միայն սիրիացի փախստականների, այլև զինյալների»՝ Լիբանան տեղափոխվելու վտանգի մասին, որոնց մեծ մասը վարձկաններ են: Նրա խոսքով՝ իրավիճակը Սիրիայում փոխվում է «հօգուտ օրինական կառավարության»:











































