Գերմանիայի առաջնության 29-րդ տուրում «Պադերբորն»-ի դեմ խաղում հաղթանակ տանելուց հետո Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն իր կարծիքն է հայտնել հանդիպման ընթացքի վերաբերյալ:
«Թիմը մեծ աշխատանք կատարեց և կարողացավ 3 միավոր վաստակել, ինչն անչափ կարևոր էր մեզ համար: Մինչև մրցաշրջանի ավարտը դեռ կարող ենք ավելի կարգավորել իրավիճակն ու գոնե Եվրոպայի լիգայի ուղեգիր նվաճել: Ֆուտբոլում այդպես է` երբեք չի կարելի ասել «երբեք»:
Ինչ վերաբերում է ինձ, ապա ընթացիկ մրցաշրջանում այս հանդիպումն իմ անցկացրածների թվում լավագույններից մեկն էր»,- «Բորուսիա»-ի պաշտոնական կայքը մեջբերում է Մխիթարյանի խոսքերը: