BMW գերմանական ավտոարտադրողը հայտարարել է ԱՄՆ-ից 91.800 Mini Coopers ավտոմեքենաների հետկանչի մասին՝ հաղորդում է Reuters-ը:
Նշվում է, որ ընկերությունը մտադիր է շտկել թերությունը, որը կարող է առջևում նստած ուղևորի համար անվտանգության բարձիկների բացմանը խանգարել վթարի ժամանակ:
Հետկանչման են ենթակա 2005-2008-ի արտադրության Mini Coopers և Cooper S ավտոմեքենաները:
BMW-ն անհրաժեշտ մասերն անվճար կփոխի: Հետկանչը սկսվում է մայիսի 1-ից։











































