Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Փետրվարի 18-ից կսկսվի 5 տարվա լռությունը. մամուլ

Երկուշաբթի օրը տեղի են ունենալու Հայաստանի Հանրապետության նախագահի` թվով վեցերորդ ընտրությունները: Իշխանությունը խոստանում է, որ դրանք աննախադեպ են լինելու` որպես ամենաարդար, ամենաազատ ու ամենաթափանցիկ ընտրություններ: «168 ժամը» գրում է, որ անկախ նրանից` ինչ տեղի կունենա փետրվարի 18-ին, իշխանությունների խոստումը` աննախադեպ լինելու մասով, արդեն կատարվել է. 2013 թվականի նախագահի ընտրություններն իսկապես աննախադեպ են նորանկախ Հայաստանի պատմության մեջ, աննախադեպ են` որպես ամենաանբովանդակ, ամենաանհետաքրքիր և ամենաանհեռանկար ընտրություններ:

Անցած բոլոր ընտրություններից փետրվարի 18-ի ընտրությունը տարբերվում է ևս մեկ առումով, ավելի ճիշտ` հակասականությամբ: Բոլոր համապետական ընտրությունների օրինականությունն, առաջին հերթին, պայմանավորվել է ընտրողների ակտիվ մասնակցությամբ: Նախորդ ընտրություններում առաջադրված ընդդիմադիր թեկնածուների, որևէ թեկնածուի չհամակրող մտավորականների` ընտրողներին ուղղված հիմնական, քաղաքացիական կոչը եղել է ընտրություններին ակտիվ մասնակցությունը, որը համարվել է ընտրակեղծիքների դեմ պայքարի գրավականներից մեկը: Այս անգամ պատկերը, սակայն, միանգամայն հակառակն է. իշխանությունների հիմնական մտահոգությունը ոչ այնքան գործող նախագահ Սերժ Սարգսյանի վերընտրությունն է (վստահ լինելով «ընտրական համակարգի կառավարման» սեփական փորձին` իշխանությունը համոզված է, որ նրա «հաղթանակն» ապահովված է), որքան ընտրություններին քաղաքացիների աննախադեպ ցածր մասնակցության հեռանկարը: Պատահական չէ, որ նախորդ ընտրություններում «աշխատող ակտիվն» այս օրերին տնետուն ընկած մարդկանց համոզում/կաշառում է ոչ թե գնալ-ընտրել Սերժ Սարգսյանին, այլ ուղղակի գնալ քվեարկության: Այս առումով ընտրություններին ակտիվորեն մասնակցելու` ավանդաբար հնչող կոչն անուղղակիորեն դառնում է աջակցություն` իշխանության վերարտադրությանը: Մյուս կողմից` ընտրություններին չմասնակցելը նշանակում է` հրաժարվել քաղաքացու` սահմանադրական իրավունքը գոնե ձևականորեն իրացնելու հնարավորությունից: Սա, ըստ էության, փակուղի է ինքնուրույն ու առողջ մտածող յուրաքանչյուր քաղաքացու համար: Ու փետրվարի 18-ին ընտրողների այդ հատվածը կանգնելու է ոչ այնքան` «Ո՞ւմ ընտրել» հարցի, որքան` «Գնա՞լ, թե՞ չգնալ» երկընտրանքի առաջ: Դժբախտաբար, շատերի համար այդ հարցն արդեն վերաբերում է ոչ միայն փետրվարի 18-ին ընտրատեղամաս այցելելուն, այլ Հայաստանից հեռանալուն:

Վաղը լռության օր է, օրենքով արգելվում է թեկնածուներից որևէ մեկի օգտին քարոզչությունը կամ հակաքարոզչությունը, որևէ թեկնածուի դեմ: Որքանով կհետևեն թեկնածուներն օրենքի այս ձևական, խորհրդանշական պահանջին, էական չէ: Քանի որ այսօրվա լռությունն ավելի շատ խորհրդանշում է «լռության 5 տարիները», որոնք Հայաստանն ապրելու է փետրվարի 18-ից հետո: Քաղաքացիներով կամ առանց նրանց:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում