Thursday, 25 06 2026
Ի՞նչ հարցեր են քննարկվելու Ուրսուլա դեռ Լայենի և Մարթա Կոսի հետ Երևանում․ վարչապետի պարզաբանումը
14:30
Դիաս Կանելն ԱՄՆ-ին մեղադրել է Կուբայի դեմ անողոք պատերազմ վարելու համար
Եթե հարցերն արագ չկարգավորենք, ԵԱՏՄ-ի քայքայումը դառնալու է անխուսափելի․ վարչապետ
14:10
Իրանի ԱԳՆ-ն քննադատել է ՆԱՏՕ-ի երկրներին Թեհրանի հետ հակամարտության ժամանակ Վաշինգտոնին օգնելու համար
Մարդիկ կունենան հնարավորություն ֆինանսավորել ԶԼՄ-ներին, կուսակցություններին և ՀԿ-ներին․ վարչապետ
13:50
ԱՄՆ-ն 25 միլիոն դոլար կներդնի Փոթիի նավահանգստի ընդլայնման համար
ՀՀ-ի և Ադրբեջանի գործողությունների միջև հավասարության նշան է դրել կալուգացի օլիգարխը, ոչ թե ես
13:30
ԱՄՆ Սենատը մերժել է Իրանի հետ հակամարտության հարցում Թրամփի լիազորությունները սահմանափակող բանաձևը
«Ես քեզ եմ տալիս, դու քու ձեռով կանես ինչ անում ես»․ ընտրակաշառքի նոր դեպքեր՝ ԲՀԿ-ում․ ՀԿԿ
13:10
Կոնգոյում էբոլայից մահացածների թիվը գերազանցել է 290-ը
Հայաստանում բջջային հեռախոսների սև շուկայի դարաշրջանն ավարտվում է․ Փաշինյան
Երևանում և Արմավիրի մարզում քամին տապալել է ծառեր
ԵԱՏՄ գործընկերներին հարցեր ունեմ այն հայտարարության հետ կապված, որ իմ բացակայությամբ ընդունել են
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրենի՝ մշակույթի հարցերով տեղակալը Փարիզում քննարկել են մի շարք հարցեր
Ոչ ոք չի կարող մեզ «պրետենզիա» ներկայացնել․ գնացե՛ք լրջացեք․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Սպասվում է կարճատև անձրև
ԵԱՏՄ գործընկերները Եվրամիության հետ խորացված համագործակցությունն են նախընտրում
ՀՀ ԱԳ փոխնախարարը ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է Կենսաբազմազանության COP17-ին նվիրված բարձրաստիճան ճեպազրույցին
Քանակի սահմանափակում չկա, պետք է կարողանալ ադապտացվել․ վարչապետը՝ շուկայի դիվերսիֆիկացման մասին
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4211-ի
ԵԱՏՄ պետք է հստակ պատասխանի՝ ինքը կա՞, թե՞ չկա․ վարչապետ
11:10
Իրանի կողմից Հորմուզի նեղուցով անցման համար վճարի սահմանումը կարգելափակեր ԱՄՆ-ի հետ գործարքը. Թրամփ
11:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
10:50
ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներն ակտիվորեն օգնել են ԱՄՆ-ին Իրանի դեմ գործողությունների ժամանակ. Ռյուտե
Դատախազը հաստատված մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնել Կարապետ Գուլոյանի վերաբերյալ քրեական վարույթի նյութերը
10:30
Վենեսուելայից նախնական տեղեկությունները հիասթափեցնող են. Թրամփ
10:20
AI լուծումներ, աշխարհագրության ընդլայնում և շատ ավելին. Eventhub-ի նոր հնարավորություններն ու առաջարկները
10:10
Վենեսուելայում զոհվել է առնվազն 32 մարդ
ԱՄՆ֊Իրան համաձայնության ֆոնին վերափոխվում է Արաբական աշխարհը. նոր ճարտարապետություն է ձևավորվում
09:50
Կուսակիցները փակ հանդիպմանը կոշտ քննադատության են ենթարկել Թրամփին

Կոչերից հեռու ենք. մամուլ

«Առավոտի» խմբագիրը գրում է. «Նախագահի թեկնածուներից ամենահետաքրքիր, ամենահյութեղ ընտրարշավը անցկացրել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Մեր քաղաքների և գյուղերի փողոցներում նրա հանդիպումները հասարակ մարդկանց հետ` ամեն մեկը մի համով պատմություն է, լրագրողական նյութ, որը պատկերացում է տալիս ոչ միայն այդ թեկնածուի շփվելու ոճի, մարդկային արժանիքների, այլև մեր ժողովրդի տրամադրությունների, մտածելակերպի մասին: Հենց այդ պատճառով է այդ թեկնածուն մեր թերթում և կայքում արժանացել ամենամեծ ուշադրության՝ դա, իհարկե, կարող եմ ասել աչքաչափով, քանի որ չեմ տիրապետում չափման մեթոդներին: Բայց դա չի նշանակում, որ մեր լրատվամիջոցը պաշտպանում է Րաֆֆի Հովհաննիսյանի թեկնածությունը:

Նախ ասեմ, որ «Ժառանգության» առաջնորդը, շատ համակրելի անձնավորություն լինելով, իմ թեկնածուն չէ: Ես պատրաստվում եմ ձայնս տալ Հրանտ Բագրատյանին և կարող եմ բացատրել, թե ինչու: Ես դեմ եմ միայն կազմաքանդելուն, ինձ թվում է, կազմաքանդելու շատ ճիշտ մտադրությանը զուգահեռ` քաղաքական գործիչը կամ ուժը պետք է առաջարկի, թե ինչ է պատրաստվում դրա փոխարեն կառուցել: 90-ականներին նույնպես կային կազմաքանդողներ, արմատական հռետորաբանությամբ հանդես եկողներ` ԱԺՄ-ն, ՀՅԴ-ն, ԱԻՄ-ը, սակայն այսօր կարելի է արձանագրել, որ նրանք ոչ միայն չկազմաքանդեցին արատավոր համակարգը, այլև 98-ից հետո սկսեցին նպաստել, և որոշները առայսօր նպաստում են շատ ավելի վատ համակարգի ստեղծմանը, քան այն, որը կար 90-ական թվականներին: ՀԱԿ-ը, ի տարբերություն հիշյալ ուժերի, ուներ որոշակի ծրագրեր, նախևառաջ` տնտեսական: Այդ ծրագրերի հեղինակը Հրանտ Բագրատյանն էր, իսկ այս ընտրարշավում նա ներկայացրեց նաև քաղաքական բարեփոխումների և այլ ծրագրեր: Ես քվեարկելու եմ այդ ծրագրերին կողմ:

Բայց դա իմ` որպես քաղաքացու, անհատական դիրքորոշումն է: Ես շատ հեռու եմ ի պաշտպանություն որևէ թեկնածուի կոչեր անելուց: Ես չեմ հարցրել «Առավոտի» աշխատակիցներին, թե ինչպես են նրանք քվեարկելու երկուշաբթի օրը, որովհետև դա մեր մասնագիտական պարտականություններից դուրս է: Համոզված, եմ, որ լրատվամիջոցը, խմբագրությունը՝ իր ամբողջականության մեջ, չպիտի դիրքորոշում հայտնի, թե պաշտպանում է այս կամ այն թեկնածուին, ընդհանրապես չպիտի հանդես գա որպես որևէ քաղաքական ուժի խոսափող: Հակառակ դեպքում այդ լրատվամիջոցի գրածները կամ ասածները դառնում են ոչ թե լրագրություն, այլ տաղտկալի սպիտակ և սև PR: Թերթերի և կայքերի մեծ մասը հենց դրանով էլ զբաղվում են և, ի դեպ, բացասական գնահատականների առյուծի բաժինը հասնում է ոչ թե գործող նախագահին, այլ մնացած թեկնածուներին:

Եթե որևէ մեկը «Առավոտում» տեսակետ է հայտնում, դա «Առավոտի» տեսակետը չէ: Իմ տեսակետն այս առումով բացառություն չէ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում