Փետրվարի 18-ին տեղի են ունենալու ՀՀ նախագահի ընտրությունները: ՀՀ քաղաքացիներն ընտրություն են կատարելու առաջադրված 7 թեկնածուների միջև: «Ժողովուրդը» գրում է, որ այս ընտրությունները, սակայն, ընթանալու են աննախադեպ պայմաններում, նորանկախ Հայաստանի 21-ամյա պատմության մեջ առաջին անգամ երկրի հիմնական քաղաքական ուժերը բոյկոտել են ընտրությունները`չառաջադրելով թեկնածու և չսատարելով որևէ մեկին: Եվ իրենց այս քայլով այդ ուժերը, ըստ էության, ականապատել են Սերժ Սարգսյանի լեգիտիմությունը:
Այս ընտրություններում չկա թեժ մրցակցություն, չկա ընտրապայքար, ավելին, հիմա իշխանությունները նույնիսկ խնդիր ունեն ընտրություններին մարդկանց մասնակցության թվաքանակ ապահովելու հարցում, որովհետև հասարակությունը, այնուամենայնիվ հիասթափված է`իմանալով որ ում էլ ընտրի՝ նախագահի պաշտոնին հայտնվելու է նախանշված թեկնածուն: Ավա՜ղ, բայց սա է իրականությունը:











































