Ապրիլի 12-ին ամբողջ աշխարհը նշում է մարդու կողմից առաջին անգամ տիեզերք թռչելու օրը: Իսկ այս տարի նշվում է այդ իրադարձության 50-ամյակը: 1961 թ. ապրիլի 12-ին խորհրդային տիեզերագնացությանը հաջողվեց մարդուն դուրս բերել տիեզերք: Այդ պատվավոր գործը դրված էր Յուրի Գագարինի վրա, որը հետագայում դարձավ աշխարհում ամենահայտնի մարդկանցից մեկը:
Այս նշանակալի իրադարձության կապակցությամբ այսօր Youtube կայքում տեղադրվել է ռեժիսոր Քրիս Ռայլիի «Առաջին ուղեծիր» ֆիլմը, որը ներկայացրել է Երկիր մոլորակն այնպիսին, ինչպիսին այն տեսել է Յուրի Գագարինը, երբ հայտնվել է երկրագնդի ուղեծրում: Նկարահանումը Միջազգային տիեզերակայանից իրականացրել է իտալացի տիեզերագնաց Պաոլո Նեսպոլին: Ֆիլմում կան հատվածներ Գագարինի հետ իրականացված կապի ձայնագրություններից:









































