«Արսենալ»-ի կիսապաշտպան Աարոն Ռեմսին իր կարծիքն է հայտնել ընթացիկ մրցաշրջանում թիմի ելույթների վերաբերյալ: Նա նշել է, որ լոնդոնցիները կարող են պայքարել չեմպիոնության համար, եթե լավ մարզավիճակ պահպանեն Անգլիայի առաջնության վերջին տուրերում: Առաջնության ավարտից 6 տուր առաջ «Արսենալ»-ը «Չելսի»-ին զիջում է 7 միավոր:
«Կարծում եմ, որ այսքան ժամանակ անցկացնելով առանց տիտղոսների ճնշում ենք զգում ընթացիկ մրցաշրջանում: Մենք, պարզապես, պետք է կենտրոնանաք խաղի վրա: Կարող ենք անցնել ամբողջ ուղին և չեմպիոն դառնալ:
Անգլիայի գավաթի խաղարկությունում մեր հաղթանակից հետո բոլորը հասկացան, որ մենք ավելիին ենք ձգտում: Զգում եմ, որ մոտ ենք չեմպիոնությանը»,- The Telegraph-ը մեջբերում է Ռեմսիի խոսքերը:










































