Քիչ առաջ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Տիգրան Մեծ» շքասրահում սկսվեց ՀՖՖ 13-րդ ժողովը, որը հաշվետու լինելուց բացի նաև ընտրական է: Այդ մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը:
ՀՖՖ նախագահի և ՀՖՖ Գործադիր կոմիտեի ընտրություններից բացի ժողովի օրակարգում են նաև նախորդ ֆինանսական տարվա հաշվապահական հաշվեկշռի և ֆինանսական հաշվետվության հաստատումը, անկախ աուդիտորական ընկերության զեկույցը, հաջորդ ֆինանսական տարվա բյուջեի հաստատումը և այլ հարցեր:
ՀՖՖ 13-րդ ժողովը բացեց ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Ժողովի մանրամասները՝ ավելի ուշ:









































