Արգենտինացի հարձակվող Կարլոս Տևեսը որոշել է լքել իտալական գրանդի շարքերն ու «Բոկա Խունիորս» տեղափոխվել:
BBC-ի տեղեկությունների համաձայն` հարձակվողը հանդիպել է թուրինյան ակումբի նախագահ Անդրեա Անիելիին և հայտնել նրան ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու իր որոշման մասին:
Տևեսին, հավանաբար, կփոխարինի «Պալերմո»-ի առաջատար Պաուլո Դիբալան:








































