Ջորջթաունի համալսարանից ամերիկացի գիտնականները եզրակացրել են, որ սև թեյն ուղիղ կապ ունի ռևմատիկ արտրիտի հետ:
Պրոֆեսոր Քրիստոֆեր Քոլինզի կարծիքով` սև թեյի պարբերաբար օգտագործումը մեծացնում է ռևամիտկ արտրիտի զարգացման հավանականությունը: Դա հատկապես վերաբերում է թույլ սեռի ներկայացուցիչներին: Գիտնականները խորհուրդ են տալիս օրական 4 բաժակից ավելի սև թեյ չօգտագործել, առավել ևս՝ թունդ:
Սակայն, սև թեյից ամբողջությամբ հրաժարվել գիտնականները խորհուրդ չեն տալիս, քանի որ այն շատ հակաօքսիդանտներ է պարունակում:










































