Իսպանական «Վալենսիա»-ի հարձակվող Ալվարո Նեգրեդոն կարծում է, որ իր թիմն ի զորու է հաղթել կատալոնական «Բարսելոնա»-ին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Գիտենք, որ դժվար է հանդես գալ «Կամպ Նոու» մարզադաշտում: Թիմակիցներս վստահ են իրենց ուժերին և գիտեն, որ կարող են հաղթել «Բարսելոնա»-ին:
Հանդիպումը սկսում է 0-0 հաշվից և ամեն ինչ կարող է լինել: Կփորձենք վաստակել 3 միավոր»,- հայտարարել է Նեգրեդոն:







































