Առնվազն 4 մարդ է վիրավորվել Իրաքյան Քուրդստանի մայրաքաղաք Էրբիլում ԱՄՆ հյուպատոսարանի շենքի մոտ տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով: Այս մասին հաղորդում է Sky News Arabia-ն:
Նշվում է, որ ականապատ ավտոմեքենան պայթել է քաղաքի կենտրոնական շրջաններից մեկում` Այն-Կավայում, որտեղ գտնվում է ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը:
Վիրավորվածների ազգային պատկանելության կամ շենքին հասցված վնասների մասին ոչինչ հայտնի չէ:









































