Թուրինի «Յուվենտուս»-ը բանավոր համաձայնության է եկել ֆրանսիական ՊՍԺ-ի հետ, տեղեկացնում է La Stampa-ն:
Ըստ աղբյուրի` ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո Կավանին 45 մլն եվրոյի դիմաց կտեղափոխվի Թուրին:
Նշվում է, որ գործարքը կկատարվի միայն այն դեպքում, եթե «ծեր սենյորա»-ն բաժանվի Պոլ Պոգբայից:










































