Քիչ առաջ խորհրդարանն ընդունեց Հայաստանում ռուսական ռազմաբազաների տեղակայման ժամկետները երկարաձգելու մասին օգոստոսի 20-ին ստորագրված պայմանագիրը: Կողմ քվեարկեց 80 պատգամավոր, 1 պատգամավոր դեմ էր և 1-ը՝ ձեռնպահ: Հիշեցնենք, որ Դմիտրի Մեդվեդևի` Հայաստան կատարած այցի ժամանակ ստորագրված այս պայմանագրով նախատեսվում է երկարացնել Հայաստանում գործող ռուսական ռազմաբազաների գործունեության ժամկետը՝ 25 տարուց դարձնելով 49 տարի: