Թեհրանյան ԶԼՄ-ները պնդում են, որ Իսրայելի համար անհանգստության նոր առիթ է հայտնվել: Խոսքն այն մարդու էթնիկական ծագման մասին է, ով ամուսնացած է ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի դստեր հետ: Այս մասին գրում է ABC-ը։
«Mehr գործակալությունը պնդում է. Իսրայելը անհանգստացած է Քերրիի նշանակման մասին լուրով ոչ այն պատճառով, որ նա Իրանի և Սիրիայի հետ բանակցությունների կոչ է անում: Իրական պատճառն այն է, որ Քերրիի փեսան իրանցի միգրանտների որդի է»,- ասվում է հոդվածում: Փեսայի անունը Բեհրուզ Նահեդ է, նա բժիշկ է, աշխատում է Հարվարդի համալսարանի նյարդաբանության ամբիոնում: Mehr-ի տվյալներով՝ Նահեդը 32 տարեկան է, Քերրիի դստեր՝ Վանեսայի հետ նա ամուսնացել է 2009 թ.:
ԱՄՆ-ում իրանական սփյուռքը, տարբեր գնահատականներով, 500-ից երկու միլիոն է կազմում, մեծամասնությունը ներգաղթել է Իսլամական հեղափոխությունից հետո:








































