Գերմանիայում Amazon-ի ներկայացուցչությունը կարող էր իր փաթեթավորման կենտրոններում ժամանակավոր աշխատակիցների անվտանգությունն ապահավելու համար օգտագործել HESS Security ընկերության աշխատակիցներին, որոնք իրենց հերթին կարող են կապված լինել նեոնացիստական շարժումների հետ: Այս մասին ասվում է գերմանական ARD հեռուստաալիքով ցուցադրված կես ժամանոց վավերագրական ֆիլմում:
Ամերիկյան ընկերությունում, ինչպես հայտնում է The Independent-ը, պնդում են, որ չեն վարձել HESS Security-ի աշխատակիցների:
Գերմանացի լրագրողների տվյալներով՝ այս անվանումը՝ HESS Security, ծագել է Ռուդոլֆ Հեսսի անունից, ով կուսակցությունում 1933-1941 թթ. Ադոլֆ Հիտլերի տեղակալն է եղել:
Բացի այդ, պարզվել է, որ որոշ թիկնապահներ կրել են Thor Steinar բրենդի հագուստ, որը մեկ անգամ չէ, որ քննադատվել է իր հին լոգոտիպի համար: Thor Steinar-ն իր հերթին, ցանկացած մեղադրանք հերքել է: Ներկայում արգելված է Thor Steinar-ի հագուստները կրել Գերմանիայի հասարակական վայրերում, օրինակ՝ խորհրդարանում կամ Բունդեսլիգայի ֆուտբոլային խաղերում:
Հետաքրքիր է, որ Amazon-ը 2009-ից դադարել է Thor Steinar–ի հագուստ վաճառել:
Գերմանական հեռուստաալիքի ֆիլմում ասվում է, որ HESS Security–ին վարձել են նրա համար, որ հետևեն կարգուկանոնին այն հոսթելներում ու էժան հյուրանոցներում, որտեղ բնակվում էին Amazon–ի ժամանակավոր աշխատողները (որպես օրենք՝ ներգաղթյալները):
Ընդ որում՝ լրագրողները պնդում են, որ նրանց սենյակները պարբերաբար խուզարկվել են։
Amazon-ի մամլո ծառայությունը ֆիլմի ցուցադրումից անմիջապես հետո հայտարարել է, որ իրենք հետաքրքրված են դեպքի հետաքննությամբ ու հանդես են գալիս խտրականության ցանկացած դրսևորման դեմ:








































