Իրաքի Ալ-Նաջաֆ քաղաքի օդանավակայանը պարտքերի պատճառով դադարեցրել է իրանական 5 օդանավակայանների թռիչքների սպասարկումը: Այս մասին հայտնում է Alsumaria գործակալությունը:
Ալ-Նաջաֆի օդանավակայանի վերահսկիչ հանձնաժողովի տվյալներով՝ իրանական ավիաընկերություններն իրենց պարտք են շուրջ 9 միլիոն դոլար:
Հանձնաժողովի ղեկավար Ֆաիգ Ալ-Շամմարիի խոսքերով՝ թռիչքները կասեցվել են մոնիտորինգի անցկացումից հետո:
Նա հավելել է, որ թռիչքները կվերսկսվեն պարտքերի լրիվ մարումից հետո:








































