Չինաստանի դատարանը 71-ամյա լրագրողուհի Գաո Յուին դատապարտել է 7 տարվա ազատազրկման կողմնակի կայքում Կոմկուսի ներքին փաստաթղթի հրապարակման համար։ Այս մասին հայտնում է South China Morning Post-ը։
Դատարանի փաստաթղթերում ասվում է, որ կինը ապօրինաբար օտարերկրացիներին զինել է պետական գաղտնիքներով։
Նշվում է, որ լրագրողուհին համաձայն չէ դատավճռի հետ և ծրագրում է այն բողոքարկել։ Կինն իրեն մեղավոր չի համարում՝ չնայած այն բանին, որ 2014-ի մայիսին խոստովանել է մեղքը պետական հեռուստատեսությամբ։ Այնուհետև նա ասել է, որ իրեն ստիպել են դա անել շանտաժի միջոցով՝ որդու դեմ սպառնալիքներ են հնչեցրել։
Նա մասնագիտական գործունեության համար նախկինում էլ մոտ 7 տարի անցկացրել է բանտում։












































